Картинки по запросу արցախՎերջին շրջանում Արցախում ակտիվ քննարկումների փուլ է մտել արևային էլեկտրակայանների կառուցման հարցը, ինչը զարգացման մեծ նախադրյալներ ունի:

Հաշվի առնելով այն նաև ներդրողների հետաքրքրությունն այս ուղղությամբ՝ կառավարության նիստում Արցախի վարչապետը հանձնարարել է հետազոտությունների գործընթաց սկսել:

Սրանից զատ՝ արդեն նախատեսված է, որ այսուհետ Արցախում կառուցվող նոր բնակարաններում տաք ջրի մատակարարման համար արևային մարտկոցներ են տեղադրվելու:

Այս նախաձեռնությունը մեծ հեռանկար ունի, և կարևոր է, որ գործնական քայլեր են արվում Արցախում իրականացվող ներդրումների հոսքն այս ոլորտ ուղղելու համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել