«Մեր տեղեկություններով, կիրակի օրը Հայաստան է ժամանել «Տաշիր գրուպի» սեփականատեր Սամվել Կարապետյանը՝ մասնակցելու Սամվել Ալեքսանյանի հոր հոգեհանգստին և թաղմանը։ Հիշեցնենք, որ Սամվել Կարապետյանն Ալեքսանյանի քավորն է։ Նա արդեն մեկնել է Հայաստանից, կվերադառնա մոտ մեկ շաբաթից և մի քիչ ավելի երկար կմնա Հայաստանում, այդ ընթացքում զբաղվելով գործերով՝ ՀԷՑ, բարեգործական ծրագրեր։ Որից հետո կայցելի Լոռու մարզ, որտեղ ՀՀԿ-ից ռեյտինգայինով թեկնածու է առաջադրվել նրա եղբայրը՝ Կարեն Կարապետյանը։ Այդ նույն օրերին՝ մարտի 18–19-ին, Լոռու մարզում կլինի նաև վարչապետ Կարեն Կարապետյանը՝ նախընտրական քարոզչության շրջանակներում, և հենց այդ երրորդության ֆոնին էլ Լոռու մարզից կազդարարվի, որ Կարապետյանները (եղբայրներ) ստեղծում են ինվեստիցիոն ֆոնդ, որի առյուծի բաժինն ուղղվելու է Լոռու մարզի զարգացմանը»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։