Շոտլանդական Մյուրֆիլդ գոլֆի ակումբի անդամները որոշել են հանել կանանց անդամակցության արգելքը, ինչը գործում էր ակումբի հիմնադրման օրվանից` 1744 թվականից: Այդ մասին հայտնում է Bloomberg-ը:
Ինչպես նշվում է, քվեարկությունն ավարտվել է 498։123 արդյունքով` ի շահ կանոնների փոփոխության: Այժմ ակումբը կարող է ընդունել British Open գոլֆի աշխարհի առաջատար առաջնություններից մեկը:
Սահմանափակումը հանելու ակումբի որոշումը նաև ողջունել է Շոտլանդիայի առաջին նախարար Նիկոլա Ստերջենը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



