Քանի դեռ արքայազն Հարին դասավորում է անձնական կյանքը, նրա ավագ եղբայր Ուիլյամը բաց է թողել Համերաշխության Խաղերի արարողությունը և ուղևորվել Շվեյցարիայի լեռնադահուկային հանգստավայր, հայտնում է lime.apostrophe.ua-ն:

Ապագա թագավորն անհոգ անցկացնում է ժամանակը` սահելով դահուկներով և հանգստանալով բարերում: Ինչպես հայտնում են բրիտանական տաբլոիդները, հանգստավայրի հյուրերը ուշադրություն են դարձրել այն բանի վրա, որ արքայազնի ընկերակցությամբ հանգստանում է 24-ամյա մոդել Սոֆի Թեյլորը: Չնայած նրանք երկուսով չեն, այլ մեծ ընկերախմբի ուղեկցությամբ, դա Ուիլյամին չի փրկում բամբասանքից:

Սիֆի Թեյլորը ծնունդով Ավստրալիայից է, նկարահանվում է ներքնաշորերի գովազդում:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել