Win կոճակը, որը կարելի է տեսնել PC համատեղելի համակարգիչների ստեղնաշարի վրա, ոչ միայն ծառայում է «Start» մենյուն բացելու համար, այլ նաև օգտագործվում է այլ կոճակների հետ` պարզեցնում է համակարգչի աշխատանքը և ժամանակ է տնտեսում: Infoman.am-ը կազմել է այս կոճակի հատկանիշների ցուցակը, որը, անշուշտ, օգտակար կլինի յուրաքանչյուր մարդու համար, ով օգտագործում է Windows:

Win - Բացել / փակել «Start» մենյուն, Windows 8.1-ում բացել նախորդ պատուհանը:
Win + A - բացել ծանուցումների կենտրոնը (Windows 10):
Win + Ctrl + B - անցնել մի ծրագրի, որը ցուցադրում է հաղորդագրությունը` ծանուցման ոլորտում:
Win + D - ցույց է տալիս աշխատանքային սեղանը:
Win + F - բացել «Ֆայլեր որոնումը»:
Win + Ctrl + F - բացել «Համակարգիչների որոնումը»:
Win + L - փոփոխել օգտագործողին կամ կողպել աշխատանքային սեղանը:
Win + P - միացնել արտաքին մոնիտորի/պրոյեկտորի հետ աշխատամքը:
Win + R - բացել «Կատարել» պատուհանը:
Win + U - բացել հատուկ հնարավորությունների կենտրոնը:
Win + W - բացել Windows Ink Workspace-ը:
Win + Y - բացել Yahoo! Messenger-ը (եթե տեղադրված է):

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել