ԱՄՆ-ում վաճառքի են հանել Օրեգոն նահանգի Թիլեր քաղաքը. այդ մասին հայտնում է Reuters-ը:

Ընդhանուր 100 հեկտար տարածքով Թիլեր քաղաքը վաճառվում է 3,5 մլն դոլարով: Ավելացնելով ևս 350 հազար դոլար գնորդը կստանա նաև քաղաքի դպրոցը:

Թիլերի մերձակայքում մոտ 250 մարդ է բնակվում, բայց բուն քաղաքում բացի Հարեթ Զոլերի ընտանիքից, ովքեր քաղաքի սեփականատերերն են, ապրում է միայն երկու մարդ՝ նախկին ուսուցիչը և տեղի եկեղեցու քահանան. վերջիններիս սեփականությունները չեն վաճառվում:

Զոլերի խոսքերով բնակիչները լքել են քաղաքը անտառահատումների քանակական կրճատման և հողմաղացների փակման պատճառով:

Նա նաև նշել է, որ հայտեր է ուղարկել հնարավոր գնորդներին՝ սկսած չինացի ներդրողներից և վերջացրած մարդկանվով, ովքեր հետաքրքրված են բուժական հաստատությունների բացմամբ:

   

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել