Brexit-ի ընթացակարգը կգործարկվի մարտ ամսվա վերջին. ՄեյYerkir.am-ը գրում է.
 «Brexit»-ի մասին օրինագիծը թագուհու հավանությունը կստանա առաջիկա օրերին, իսկ Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու ընթացակարգը կգործարկվի մարտի վերջին,  հայտարարել է Միացյալ Թագավորության վարչապետ Թերեզա Մեյը, փոխանցում է «ТАСС»-ը:
 «Օրինագիծը, որն ընդունվել է խորհրդարանի զույգ պալատների կողմից, առաջիկա օրերին կստանա թագուհու հավանությունը: Brexit-ի ընթացակարգը, ինչպես և ասվում էր, կգործարկվի մարտ ամսվա վերջին», - ասել է Մեյը՝ ելույթ ունենալով խորհրդարանում:

ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու շուրջ բանակցությունները, Լիսաբոնի պայմանագրի 50-րդ հոդվածի համաձայն, կտևեն երկու տարի, այնպես որ Մեծ Բրիտանիան ԵՄ-ն կարող է լքել 2019 թվականի գարնանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել