Խոյ. Շաբաթվա առաջին կեսը հարմար չէ նոր գործեր սկսելու համար, ավելի լավ է ամրապնդել արդեն ձեռք բերածը: Այդ օրերն այնքան էլ հաջող չեն լինի ցանկացած ինտելեկտուալ գործունեության: Այդ ամենով կարող եք զբաղվել շաբաթվա երկրորդ կեսին, որը հաջող կլինի նաև ուղևորությունների և հանդիպումների համար:
Ցուլ. Եթե Դուք երիտասարդ եք և հավակնություններ ունեք, ապա այս շաբաթը հաջողություններ կբերի ինչպես աշխատանքում, այնպես էլ անձնական կյանքում: Եղե՛ք վճռական: Շաբաթվա վերջին անվճռական լինելու պատճառով Ձեր նկատմամբ հետաքրքրությունը կնվազի:
Երկվորյակներ. Շաբաթվա սկզբին Ձեր ինքնազգացողությունը լավ չի լինի, և ճակատագիրն էլ Ձեզանից որոշ չափով երես կթեքի: Աշխատե՛ք հիմնական գործերը տեղափոխել հաջորդ շաբաթ: Այդ օրերին ուշադիր եղեք նախանշանների նկատմամբ և ունկնդրե՛ք Ձեր ներքին ձայնին, որն էլ հենց կհուշի, թե ինչ եք անելու շաբաթվա երկրորդ կեսին:
Խեցգետին. Կյանքը կդառնա ավելի դինամիկ, իսկ իրադարձությունները՝ ավելի սրընթաց: Աշխատե՛ք հետ չմնալ իրադարձությունների զարգացումից, որպեսզի ձեռքից բաց չթողնեք նոր հնարավորությունները: Ընկերական հարաբերությունները հանկարծակի կարող են դառնալ ռոմանտիկ:
Առյուծ. Օրերը լի կլինեն աշխատանքային ձանձրալի հոգսերով, բայց հենց դրանով կարևոր դեր կխաղան մոտակա ապագայում, քանի որ ղեկավարությունը Ձեզ կընդունի որպես լավ մասնագետի: Չի բացառվում, որ Ձեր պաշտոնը կբարձրացնեն:
Կույս. Եթե գործարար եք, կարող եք շահավետ գործարք իրականացնել: Եթե որևէ մեկի մոտ վարձու աշխատող եք, կարող եք ավելի բարձր պաշտոն ստանալ: Եթե նույնիսկ որոշեք հանգստանալ, էլի սխալված չեք լինի: Շաբաթվա երկրորդ կեսին ծանրաբեռնված կլինեք աշխատանքով, բայց չեն բացառվում անակնկալները:
Կշեռք. Շաբաթվա առաջին երեք օրերին պահպանեք առողջությունը. տաք հագնվեք: Շաբաթվա երկրորդ կեսը կարող է բերել պաշտոնի բարձրացում կամ մի քիչ գումար (երկուսը միասին, ցավոք, չեն լինի): Եթե վաստակած գումարով անմիջապես տան համար որևէ բան գնեք, սխալված չեք լինի:
Կարիճ. Օգտվելով շրջապատի բարեհաճ վերաբերմունքից՝ հաշտվեք նրանց հետ, ում հետ հարաբերությունները վատացել էին: Համարձակորեն խնդրանքներով և առաջարկներով կարող եք դիմել շրջապատին: Արդեն հինգշաբթի ամեն ինչ կփոխվի, բայց շաբաթվա երկրորդ կեսն էլ կարող է հաջող լինել, եթե հետևեք առողջությանը:
Աղեղնավոր. Կանայք կարող են շաբաթվա առաջին կեսին զբաղվել իրենց արտաքինով: Իսկ տղամարդիկ թող ավարտին հասցնեն կիսատ թողած գործերը: Շաբաթվա երկրորդ կեսը հարմար է ինչպես անձնական, այնպես էլ գործնական շփումների համար: Եթե վերջին շրջանում ընտանիքում անհաշտություն էր տիրում, ապա այժմ ճակատագիրը ձեզ երկրորդ մեղրամիսը կպարգևի:
Այծեղջյուր. Շաբաթվա սկզբին ինչ-որ բանով Ձեզ կուրախացնեն Ձեր սիրելիները և երեխաները: Ընդհանրապես այդ օրերը կանցնեն թեթև և որևէ խնդիր չեն առաջացնի: Շաբաթվա երկրորդ կեսին կարող եք աշխատանքի դիմաց պարգևավճար ստանալ:
Ջրհոս. Շաբաթվա առաջին կեսը հարուստ չի լինի իրադարձություններով: Իզուր չփորձե՛ք արագացնել գործերի ընթացքը հատկապես հակառակ սեռի հետ հարաբերությունների հարցում: Շաբաթվա երկրորդ կեսին հաջողությունը կուղեկցի ձեզ թե՛ ստեղծագործական, թե՛ անձնական կյանքում:
Ձկներ. Շաբաթվա սկզբին կլինեն շատ խոսակցություններ, հանդիպումներ հիմնականում հաճելի մարդկանց հետ: Պատանիներին սպասում է ռոմանտիկ ծանոթություն: Շաբաթվա երկրորդ կեսը նվիրեք ընտանիքին և հարազատներին, քանի որ նրանց մի քիչ մոռացել եք: Պատրաստ եղեք բարեկամներից նվեր ստանալու:



