Life.tert.am-ը գրում է.
 Tert.am Life–ն իր ընթերցողներին արդեն հայտնել է, որ Costa Blanca Fashion Week - International Best Male and Female World 2017 մրցույթին Արցախը կներկայացնի Շուշան Երիցյանը։ Թե ով է մրցույթի հայաստանյան ներկայացուցիչը, մինչև այս հայտնի չէր։ Մեզ հայտնի է դարձել, որ մրցույթին Հայաստանը կներկայացնի դերասանուհի Մերի Հակոբյանը։ Tert.am Life–ի հետ զրույցում Մերին խոսել է սկզբում առաջարկը մերժելու և  մտավախությունների մասին։
 «Այս տարի ներքին կարգով է անցկացվել ընտրությունը։ Ինձ առաջարկեցին ներկայացնել Հայաստանը։ Սկզբում հրաժարվեցի, քանի որ հասակս չի համապատասխանում ստանդարտ չափերին՝ 1.70 և ավելի, սակայն կազմակերպիչները նշեցին, որ Եվրոպայում այդ չափանիշները չեն  գործում։ Այստեղ պարամետրերն այնքան էլ էական չեն։ Հաշվի առնելով դա՝ համաձայնեցի»,– պատմեց Մերին։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել