Tert.am-ը գրում է.
 Պոլսահայ լրագրող, Հայոց ցեղասպանության մասին հայտարարություններից հետո Թուրքիայի այն ժամանակվա վարչապետ Ահմեթ Դավութօղլուի խորհրդականի պաշտոնից ազատված Էթյեն Մահչուփյանը թուրքական «Քարար» թերթի իր սյունակում անդրադարձել է Նիդեռլանդների և Թուրքիայի միջև հարաբերությունների սրմանը:
 Հայազգի մտավորականը, մասնավորապես, նշել է, որ վաղուց ժամանակն է, որպեսզի Թուրքիայի քաղաքացիները «Եվրոպան այս ի՞նչ է անում» հարցի փոխարեն սկսեն իրենք իրենց հարցնել, թե «Այս ի՞նչ է անում Թուրքիան»:
 Մահչուփյանն ընդգծում է, որ շարունակելով արտաքին քաղաքականության մեջ օգտագործել նման սպառնալիքներով հագեցած բառապաշար ու ցուցաբերելով այսպիսի համառություն՝ Թուրքիայի իշխանություններն ի վերջո կհանգեն քաղաքական մեկուսացման:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել