Թուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղը Վենետիկի հանձնաժողովին մեղադրել է թուրքական սահմանադրական փոփոխությունների մասին զեկույցում կողմնապահություն անելու մեջ, հաղորդում է Anadolu գործակալությունը:
Բողդաղի խոսքով` պատրաստված «անարդար և ոչ օբյեկտիվ» զեկույցում ներառված են սխալ տվյալներ: «Վենետիկի հանձնաժողովը ընդունած զեկույցով Թուրքիայում կայանալիք հանրաքվեում բռնել է «ոչ»-ի կողմը: Ամբողջությամբ քաղաքական և սուբյեկտիվ այս զեկույցը Թուրքիայի տեսանկյունից հարգանք և արժեք չունի»,- հայտարարել է նախարարը:
վրոպայի խորհրդի սահմանադրական օրենքի փորձագետները՝ Վենետիկի հանձնաժողովն ընդունել է Թուրքիայում սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ զեկույցը: Դրանում նշվում է, որ ապրիլի 16-ի հանրաքվեի արդյունքներով սահմանադրական փոփոխությունների ընդունման պարագայում երկիրը «կշարժվի ավտորիտար նախագահական համակարգի ուղղությամբ»: