Խառը ռասսայով երեխաները և խառնամուսնությունները անխուսափելի ապագայի առաջին քաղաքացիներNewmag.am-ը գրում է.

Միգրացիան և խառն ամուսնություններն այսօր մեծ դեր են խաղում մարդկային հոսքերի, ներկայի և ապագայի հարցում: Ապագայում շատերը հավանաբար նման կլինեն Տեխասի նահանգի բնակիչ՝  21-ամյա ուսանողուհի՝ Դանիելա Շումեյկի տեղում: Նա մուգ մազեր ունի, շագանակագույն աչքեր և ձիթեգույն մաշկ, ինչի պատճառով շատերը շփոթությամբ նրան վերագրում են միջերկրածովյան երկրների արմատներ: Նրա  ծագումնաբանությունը, սակայն իրականում բարդ է պարզել: Հայրը սև և սպիտակ ծնողներից է սերում, մայրը ծնվել է Ջամայկայում՝ հնդիկ մորից և աֆրիկացու ու շոտլանդացու արմատներով հորից: Նա չի սիրում նշել իր պատկանելիությունն այս կամ այն ռասսային, գերադասում է «խառը ծագումնաբանություն» արտահայտությունը:

Ժողովուրդների միջև գոյություն ունեցող դիմագծային առանձնահատկությունները 10-նյակ հազարավոր տարիների ընթացում կամաց-կամաց միախառնվում են: Սակայն գիտնականները պարզել են, որ մարդկային պոպուլյացիաների միախառնումները և գենետիկ փոխանակումները նորություն չեն: Նորությունն այստեղ արագությունն է, որով այսօր տեղի է ունենում այդ գործընթացը:

Միջազգային միգրացիան այսօր աշխարհում հասել է ռեկորդային բարձր ցուցանիշի, ինչպես և խառն ամուսնությունները, որի արդյունքում գնալով ավելի մեծանում է խառը ռասսայի պատկանող մարդկանց թիվը: Մարդկային պոպուլյացիաների նման ձևափոխություններն ազդում են մարդկային գենոֆոնդի կառուցվածքի վրա: Հնէաբանական ուսումնասիրությունները վկայում են, որ հոմոսափիենսը ի հայտ է եկել 200 հազար տարի առաջ Արևելյան Աֆրիկայում: Հենց այդ ժամանակից էլ սկսել են ցրվել ու տարածվել աշխարհով մեկ:  Հնագույն միգրացիաների  մասին վկայում են  այդ ժամանակահատվածում  ապրած մարդկանց ԴՆԿ  հետազոտությունները:

Այսօր համաշխարհային միգրացիան աճում է տարեկան 1-2 %, 2015 թվականին 244 մլն մարդ ապրել է ոչ իր ծննդավայրում: Այս մասսայական էքսպերիմենտների կենսաբանական հետևանքները դեռ անհայտ կմանան մի քանի սերնդի, բայց գենետիկայի և էվոլյուցայի մասին մեր գիտելիքները կօգնեն կանխատեսել ապագան, այդ թվում՝ ի վիճակի կլինի մարդը նախկինի պես հարմարվել անընդհատ փոփոխվող աշխարհին, թե ոչ: Կենսաբանական հարմարվողականությունը բնական ընտրության արդյունք է, իսկ բնական ընտրությունը ենթադրում է բազմազանություն:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել