Առաջին անգան Costa Blanca Fashion Week-International Best Male and Female World մրցույթին կմասնակցի նաեւ Արցախը:

Լեռնային Ղարաբաղի հանրապետությունը գեղեցկության եւ նորաձեւության մրցույթում կներկայացնի հայտնի մոդել եւ դեասանուհի Շուշան Երիցյանը:

«Մեծ հպարտությամբ ուզում եմ տեղեկացնել , որ մայիսի 5-15-ը Costa Blanca Fashion Week- International Best Male and Female World 2017-ում առաջին անգամ կներկայացվի Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը...

Ինչ խոսք անասելի պատասխանատու և որոշիչ քայլ է Ազատ ու Անկախ Արցախը ներկայացնել միջազգային հարթակում, ջանք ու եռանդ չենք խնայելու մեր երկիրը բարձր մակարդակով ներկայացնելու և ինչու ոչ՝ լավագույն արդյունքներով վերադառնալու համար!!!»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել