Artsakhpress.am-ը գրում է.

Թուրքիայում Գերմանիայի դեսպանության և հյուպատոսության աշխատակիցներին մինչ օրս չի թույլատրվել հանդիպել Die Welt պարբերականի բանտարկված լրագրող Դենիզ Յուջելին՝ լրագրողների հետ հանդիպմանն ասել է Գերմանիայի արտգործնախարարության խոսնակը:

Այս մասին հայտնում է գերմանական Deutsche Welle լրատվամիջոցը:

Գերմանիայի ԱԳՆ խոսնակի խոսքով` Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը կանցլեր Անգելա Մերկելին խոստացել է թույլ տալ դիվանագիտական օգնություն տրամադրել լրագրողին: «Ակնկալում ենք, որ թուրքական կառավարությունը պահի իր խոստումը»,- հայտարարել է խոսնակը:

Դենիզ Յուջելը մեղադրվում է ահաբեկչական կազմակերպությանը հարելու, տվյալների ոչ ճիշտ օգտագործման, ինչպես նաև ահաբեկչություն քարոզելու մեջ: Պատճառը Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Բերաթ Ալբայրաքի էլեկտրոնային փոստի նկատմամբ իրականացված հաքերային հարձակումների թեման լուսաբանելն է:

Թուրքիայի նախագահ Էրդողանը նրան անվանել է «ահաբեկիչ» և «Գերմանիայի լրտես»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել