Tert.am-ը գրում է.
«Հայաստանում հնարավոր չէ գազի ավելի ցածր սակագին ունենալ: Այն, ինչ ունենք այսօր, ամենաօպտիմալ և լավագույն տարբերակն է»,- Հ1 և «Արմենիա» հեռուստաընկերությունների խնդրանքով մեկնաբանելով գազի ավելի էժան սակագին ունենալու հնարավորության վերաբերյալ քաղաքական որոշ գործիչների հայտարարությունները՝ ասել է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ վարչության նախագահ, գլխավոր տնօրեն Հրանտ Թադևոսյանը:
Հրանտ Թադևոսյանը բացատրել է, որ «Գազպրոմ Արմենիան» սահմանին 1000 խորանարդ մետր բնական գազի համար վճարում է 150 դոլար՝ առանց ավելացված արժեքի հարկի: Սպառողին այն հասնում է միջինը 255 դոլարով՝ ներառյալ ԱԱՀ-ն: Դրան էլ գումարվում են դոլար-դրամ տատանումները և տարբերությունը կազմում է 60 դոլարին համարժեք դրամ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Նյութի աղբյուր՝ http://www.tert.am/am/news/2017/03/14/gazprom/2307571
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



