ՀՀ նախագահի հրամանագրով Իրաքի Էրբիլ քաղաքում ստեղծվում է ՀՀ գլխավոր հյուպատոսություն՝ ընդգրկելով Քուրդիստանի տարածաշրջանը (Էրբիլ, Սուլեյմանիա, Դոհուկ):
Դուրս մնալ իրաքյան Քուրդիստանում ընթացող գործընթացներից՝ նշանակում էր անտեսել այն բուռն զարգացումները, որոնք տեղի էին ունենում Իրաքի քրդաբնակ այս հատվածում:
Շատ կարևոր է նաև, որ Քուրդիստանի մայրաքաղաք Էրբիլից բացի՝ հյուպատոսության գործառույթների շրջանակն ընդգրկելու է Դոհուկ և Սուլեյմանիա քաղաքները: Վերոհիշյալ քրդաբնակ այդ երեք քաղաքներում ներկայություն ունենալով միայն կարող ես խոսել Իրաքյան Քուրդիստանի բոլոր հիմնական խաղացողների հետ կապեր ունենալու և դրանք զարգացնելու մասին:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/sargis.grigoryan.50/posts/1367424356652682?notif_t=close_friend_activity¬if_id=1489475871629866
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել