Հռոմի պապ Ֆրանցիսկոսի առաջին հարցազրույցը. Ես մեղսավոր եմ և սխալականNewmag.am-ը գրում է.

Ֆրանցիսկոս պապն իր առաջին հարցազրույցը տվել է գերմանացի լրագրողի: Այդ զրույցը որպես պետական կարևորության գաղտնիք էր ընկալվում: Die Zeit խմբագրությանը խնդրել էին պահպանել լռություն, մինչև, ի վերջո, կհանդիպեն պապի հետ: Տևական նախապատրաստությունից հետո հրավեր ստացվեց հենց իրենից` պապից:

Հանդիպման վայրը Վատիկանի Santa Marta հյուրատունն է. զրույցների սրահը հազիվ թե կարող էր նվազ ներկայացուցչական լինել: Կանաչ պաստառով 6 բազկաթոռ, Հովհաննես XXIII-ի դիմանկարը, հեռուստացույց: Այստեղ պապն ընդունում է գրեթե բոլոր այցելուներին: Նույնիսկ մեկ բաժակ ջուր չկա, ինչպես մյուս հանդիպումներում:

Ֆրանցիսկոս պապն այդ սրահի վերևում  է ապրում, նրա ննջարանի պատուհանը նայում է ուղիղ պատին: Պապը, որի 80-ամյակն անցած դեկտեմբերին լրացավ, խոսում է դանդաղ, կենտրոնացած, բայց այնքան կամաց, որ դժվար է լրացուցիչ հարցեր չտալ:

Զրույցը իտալերեն էր` պապի նախաձեռնությամբ. նա գերմաներեն թարգմանությունը օրիգինալի հետ համեմատեց, որը գրի էր առել իր աշխատակիցը: Նրա խմբագրումներն աննշան էին. քաղաքական գործիչներն ավելի շատ շտկումներ են անում:

DIE ZEIT – Հա՛յր Սուրբ, 80-ականների կեսին Դուք երկար ժամանակ Գերմանիայում եք եղել, որպեսզի հոգևորական և փիլիսոփա Ռոմանո Գվարդինիի մասին դիսերտացիա գրեք: Ասում են` այդ ժամանակ Դուք ցնցված էիք նկարով, որը պատկերում էր հանգույցներն արձակող Մարիամ Աստվածածնին: Բարոկկոյի դարաշրջանի նկարիչ էր ստեղծել այն, մոտավորապես 1700 թվականին: Կտավը տեղադրված էր Աուգսբորգի Սուրբ Պետրոս եկեղեցում:

Ֆրանցիսկոս պապՈչ, ճիշտ չէ:

– Դա այդպես չէ՞:

Ես Աուգսբուրգում երբեք չեմ եղել

– Ես այդ մասին կարդացել եմ Ձեր կենսագրականում:

Քիչ էր մնում ասեի` տիպիկ լրագրողներ ( ծիծաղում է): Պատմությունն այսպես է եղել.  մի միանձնուհի, որի հետԳերմանիայում էի ծանոթացել, Սուրբ Ծնունդին ինձ շնորհավորական բացիկ ուղարկեց այդ նկարով: Պատկերն ինձմիանգամից հետաքրքրեց: Ոչ այն պատճառով, որ այն հիասքանչ էր. բարոկկո ոճի ստեղծագործություն էր:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել