Պարֆումերիա արտադրող ամերիկյան մի հայտնի ընկերություն վաճառքի է հանել օծանելիքներ, որոնք պիտի վախեցնեն ամենուր վխտացող զոմբիներին: 
Օծանելիքը թողարկվել է երկու տարբերակով` տղամարդկանց և կանանց համար` բավականին համեստ դիզայնով: Տարաների վրա նկարված են զոմբիներ` «Zombie for Him» և «Zombie for Her» գրառումներով:
Ըստ հեղինակների` այս նոր բույրը կդառնա մարդկության առաջին զենքն ընդդեմ հնարավոր զոմբի-ապոկալիպսիսի:
«Zombie for Him»-ի բույրի մեջ զգացվում են չորացած տերևների, սնկերի, բորբոսի, քարաքոսի և հողի նրբերանգներ:

Իսկ կանացի տարբերակում այս նույն համադրությանն ավելանում է նաև այսպես կոչված «գինու տակառի նստվածքի» բույրը:
Այս նորույթն արժե 20 դոլար`  30 միլիլիտրը և 39,5 դոլար` 118 միլիլիտրը:
Հիշեցնենք, որ ամերիկացիները վաղուց են պատրաստվում զոմբիների կողմից աշխարհի գրավմանը, և այս քայլը հերթական «նախապատրաստական» ակցիայի շրջանակներում է: Դեռևս 2012-ի «աշխարհի վերջի» նախօրեին ԱՄՆ-ում արագ սպառվում էին զինամթերքն ու սննդամթերքը: Այս նոր ապրանքատեսակը, որը խոստանում է պաշտպանել մարդուն զոմբիից, նույնպես մեծ պահանջարկ կունենա` վստահեցնում են հեղինակները: 
Հ.Գ. Գնալով համոզվում ենք, որ ամերիկացի լինելը դժվար բան է...

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել