19-րդ դարում սկսված և մինչև օրս շարունակվող հնագիտական պեղումների արդյունքում Հայկական լեռնաշխարհից շատ մեծ հեռավորության վրա հայտնաբերվում են զենքեր, որոնց ձուլման կաղապարները գտնվել են Հայաստանի հնավայրերում: Երկար ժամանակ անհասկանալի էր մնում, թե ինչու են Հայկական լեռնաշխարհում ձուլված զինատեսակները մ.թ.ա. 23-22 դդ.-ում հայտնվել Առաջավոր Ասիայի հեռավոր երկրներում...
Հայկական լեռնաշխարհի և հարակից շրջանների 17 երկրների՝ Աքադի տիրական Նարամ-Սուենի դեմ կազմավորած դաշինքը սկզբում ղեկավարում էին Արմանի, ապա Լուլլուբումի արքաները: Որոշ ժամանակ անց՝ մ.թ.ա. մոտ 2200թ. Կուտիական երկիրը ստանձնում է Հին աշխարհի ամենահզոր ռազմական դաշինքի զինված ուժերի առաջնորդությունը:
Կուտիական դաշինքի վտանգն այնքան շուշաթելի էր, որ Աքադի տիրակալը դեպի Էլամ կատարած արշավանքի ժամանակ ոչ թե սովորական դարձած ավերածություններ է գործում, այլ Էլամի արքայի հետ հաշտության և փոխօգնության պայմանագիր է կնքում՝ փորձելով ձևավորել հակակուտիական միություն: Դա մինչև օրս պատմության մեջ հայտնի առաջին արձանագրված դաշնագիրն է, որն ունի հետաքրքիր առանցքային ձևակերպում՝ «Նարամ-Սուենի թշնամին իմ թշնամին է, Նարամ-Սուենի բարեկամն իմ բարեկամն է»: Էլամի արքայի մի արձանագրության մեջ կուտիական երկիրը՝ «Կուտու» ձևով, հիշում է նրա թշնամի երկրների ցանկում, որոնց դեմ պատերազմել է ինքը:
Կուտիական երկրիը գտնվել է Վանա լճի ավազանից հարավ՝ համապատասխանելով Մեծ Հայքի Վասպուրական և Մոկք աշխարհների հարևանությամբ գտնվող Կորդվաց աշխարհին՝ Հայկական լեռնաշխարհի հարավային երկրամասում: Հնագույն այդ երկրամասի անմիջական հարևանությամբ հիշատակվում են Կադմուխի (Կադմեա, Կադմոսի տուն), Բաբխի, Ուրուատրի, Մեհրի ու Կումանու երկրամասերը, որոնք քարտեզի վրա գծում են շրջանագիծ, որի կենտրոնում Կորդուիք-Կուտիական երկիրն է: Դրանով ոչ միայն վերականգնվում է մեր հնագույն պատմության փառահեղ մի դարաշրջանը, այլև լուծում են ստանում Հին Արևելքի պատմության ուսումնասիրության բազմաթիվ վիճահարույց հարցեր:
Հետագա դարաշրջանների մի շարք սեպագիր արձանագրություններում ևս Հայաստանը հանդես է գալիս որպես Կուտիական երկիր, ինչը մեկ անգամ ևս ցույց է տալիս, որ այն Հայաստանի տարանվանումներից մեկն է:
Իր իշխանության հենց սկզբից Նարամ-Սուենը մեծ հարված հասցրեց միջագետքյան բնիկ իշխանատոհմին և քրմությանը՝ առաջիններին զրկելով տոհմական տիրույթներից, իսկ քրմական կարևորագույն պաշտոններում նշանակելով իր մերձավորներին: Վերջին միջոցառման արդյունքում հնարավոր է դառնում նախադեպը չունեցող սրբապղծությունը. Նարամ-Սուենն իրեն հռչակում է «աստված»՝ կործանելով աստվածների տաճարները և հաստատելով իր անձի պաշտապունքը: Դա առաջ է բերում նոր ընդվզում, որի ճնշման նպատակով փառամոլ բռնակալը գրոհում է շումերի սրբազան Նիպպուր քաղաքի վրա: Ըստ «Աքադի նզովումը» պատմավիպական բնագրի՝ սրբապղծություններից զայրացած աստվածները նզովում են Աքադը, իսկ գերագույն աստված Էնլինը լեռներից Աքադի դեմ է ուղարկում կուտիական մեծ զորքը:
Այս տողերում պետք է տեսնել շումերական քրմության խնդրանքով լուտիական զորքերի օգնության գալու պատմության վիպականացումն ու դիցաբանական գունավորումը:
Եվ օգնությունը չի ուշանում. Միջագետքի կենտրոն են արշավում կուտիական դաշինքի զորքերը, որոնց դեմ պատերազմում էլ ինքնակոչ «աստվածը» սպանվում է:
Կուտիական առաջնորդը Աքադի հարևանությամբ գտնվող արևի պաշտամունքային կենտրոնում՝ Սիպպար քաղաքում, կանգնեցրած արձանագրությունում ներկայանում է «աշխարհի չորս կողմերի թագավոր» տիտղոսով, որը նա խլել էր պարտված Նարամ-Սուենից: Նույն տիտղոսն է կրել նաև կուտիների առաջնորդի որդին հետագայում:
Աքադին հյուսիսից սահմանակից է լինում կուտիական տերությունը: Նարամ-Սուենի որդու՝ միայն «Աքադի արքա» տիտղոսը կրող Շար-կալի-շարիի մահից հետո կուտիական զորքերին հաջողվում է տիրանալ Աքադին և Շումերին և իրենց տերության սահմանը հասցնել Պարսից ծոցի ափերին: Քիչ անց կուտիական գերիշխանությունը տարածվում է նաև Էլամի վրա, որը Նարամ-Սուենի դաշնակիցն էր և պատերազմել էր կուտիական բանակի դեմ:
Այս դեպքերից հետո շուրջ յոթ տասնամյակ շարունակվող հնագույն հայոց պատմության կարևորագույն փուլերից մեկը՝ գերիշխանությունը Առաջավոր Ասիայի զգալի մասի վրա:
Փաստորեն կուտիական տերության պատմությունը կարելի է բաժանել երկու փուլի:
Առաջին փուլում կուտիական զորքերը հաստատվում են Միջագետքի հյուսիսում և այնտեղից արևելք ընկած շրջաններում (Սիմուրրում, Լուլլուբում, Ուրբիլում և այլն): Այս փուլը ժամանակագրորեն համընկնում է Նարամ-Սուենի իշխանության վերջին տարիներին:
Երկրորդ փուլը կարելի է համարել Նարամ-Սուենի տապալումից մինչև Շար-կալի-շարիի ընկած ժամանակաշրջանը: Այդ փուլում կուտիական գերիշխանության հարավային գիծը հասավ Աքադի տերության հյուսիս, հակառակորդ կողմերի միջև տեղի ունեցան մի շարք բախումներ:
Երրորդ փուլում՝ Շար-կալի-շարի մահից հետո, կուտիական գահակալները տիրանում են Շումերին և Աքադին, ապա նվաճում են Էլամը և մինչև տիրակալության ավարտը (շուրջ յոթ տասնամյակ) տիրում են Աառաջավոր Ասիայի մեծ մասին:
Հայոց աշխարհից տարածվող՝ կուտիական անունով հայտնի տերության ընդհանուր տևողությունը շուրջ հարյուր տարի է կազմել: Տերության տարածքային ընդգրկման մասին պատկերացում են տալիս կուտիական դարաշրջանի Միջագետքի ամենահայտնի կառավարիչ Գուդեայի արձանագրությունները: Սկզբնաղբյուրների ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ տերության արևելյան սահմանները ներառում են Էլամը, իսկ արևմտյան սահմանները՝ Ամանոսի (Մայրիների) լեռները: Տերության մեջ ընգրկված է եղել ողջ Միջագետքը՝ Տիգրիսի արևելակողմյան և Եփրատից արևմուտք ընկած հարակից տարածքներով: Հարավային սահմանը հասել է Պարսից ծոց: Հյուսիսում տերությունը ներառում է Հայկական լեռնաշխարհի բավական մեծ մի հատվածը: Գուդեայի բնագրերը հիշատակում են Մենուա լեռները, որոնք վաղուց համադրվել են սեպագիր աղբյուրների Մանա երկրի (Ուրիմիո լճի ավազանուի հարավում) և Հին Կտակարանի Միննի թագավարության հետ (որն Աստվածաշնչի թարգմանություններում հանդես է գալիս «Արմենիա» անվամբ կամ որպես Արարատյան թագավորություններից մեկը): Ընդ որում ուղիղ կապ է դիտարկվում լեռների ու Վանի թագավորության արքա Մենուայի անունների միջև: Հայկական լեռնաշխարհին վերաբերող մյուս տարածքը Խախում լեռներն են Եփրատի վերին հովտում, որտեղից բերվել է ոսկի:
Տապալելով աքադական բռնապետությունը և իրենց գերիշխանությունը տարածելով Առաջավոր Ասիայի մեծ մասի վրա՝ Հայկական լեռնաշխարհի Կադմեա տնից սերող տիրակալները լիովին վերափոխում են աքադական վարչական համակարգը և վերականգնում շումերական ավանդական հոգևոր ու աշխարհիկ կարգերը: Վերսկսում են գործել ավագների խորհուրդն ու ժողովուրդների ժողովը, որոնք ընտրում են իշխանավորին:
Հին Հայոց պատմության կուտիական դարաշրջանից մեզ հասած միջագետքյան բնագրերը պատմում են հիմնականում մաքրագործումների և կրոնական բնույթի այլ իրադարձությունների մասին. դա շումերական հոգևոր ավանդույթների վերականգնման դարաշրջան էր, և պատահական չէ, որ շումերական վերածնունդը սկսվեց հենց այդ ժամանակներից:
Սուրբ ծեսերի կամ օրենքների երկրից՝ Հայաստանից, սերող արքաների տիրապետությունը պայմաններ է ստեղծում շումերական վերածննդի համար:
Հարկ է նշել, որ արդարությունը վերականգնած արքաների մասին հիշողությունը երկար է պահպանվել Միջագետքում. գերիշխանության ավարտից ավելի քան կես դար անց Լագաշ քաղաքի իշխանները շարունակում էին կրել նաև «կուտիական երկրի կառավարիչ» տիտղոսը: Լագաշը դեռ մ.թ.ա. 25-24 դդ.-ում հայտնի էր արդարության և ազատության համար մղվող պայքարի մասին ավանդույթներով, և հենց այդ քաղաքն էր դարձել կուտիական իշխանության պատվարը Միջագետքում:
Այն հարցը, թե ինչու էին 19դ.-ից սկսած հնագիտական պեղումների արդյունքում Հայկական լեռնաշխարհից շատ մեծ հեռավորության վրա հայտնաբերվում զենքեր, որոնց ձուլման կաղապարները գտնվում էին Հայաստանի հնավայրերում, ստանում է իր պատասխանը կուտիական առեղծվածի լուծմամբ: Այդ զենքերը գտնվում էին Հայաստանից մեծ հեռավորության վրա, քանի որ մեր երկրից էին գնացել այդ զենքերը կրող զինվորները:

Նյութի աղբյուր՝ http://hay-geni-haxtanak.blogspot.com/2013/03/blog-post_17.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել