Որոշ ժամանակ առաջ պետությունը հայտարարել էր ներդրումային ծրագրերի գեներացման մասին: Արդյունքում հավաքված ծրագրերի ընդանուր արժեքը գումարային առումով կազմել էր 3.2 մլրդ դոլար: Արդեն իսկ պարզ է, որ այս տարի իրականացվելու է 830-840 միլիոն դոլարի ներդրում:
Բնական է, որ ներդրումներ իրականացնելիս պետք է հնարավորինս ճիշտ բաշխել ֆինանսական հոսքերը, որպեսզի նպաստենք մարզային տնտեսության զարգացմանը: Այդ առումով պետք է առանձնացնել Սյունիքի մարզը, որտեղ ակնկալվում է կատարել 55 մլն դոլարի ներդրում: Սյունիքում տնտեսական ուժեղ կողմերից կարելի է առանձնացնել հանքարդյունաբերությունը, անասնապահությունը և գյուղատնտեսությունը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել