Картинки по запросу մնացական բիչախչյանԻՐԱԶԵԿՈՒՄ
Ոստիկանությունը՝ համապետական ընտրություններին ընդառաջ

Ընտրությունների ժամանակ հաճախակի են հանդիպում դեպքերը, երբ անձինք իրենց անձնագրերը ներկայացնում են որևէ երկրի դեսպանատուն, որպեսզի ստանան մուտքի վիզա կամ անձնագիրը թողել են մեկ այլ տեղ և ներկայանալով անձնագրային ծառայություն պահանջում են անձը հավաստող ժամանակավոր վկայական:
ՏԵՂԵԿԱՑՆՈՒՄ ԵՆՔ, անձի ինքնությունը հավաստող ժամանակավոր վկայական ԲԱՑԱՌԱՊԵՍ տրվում է 2 դեպքում,
1) երբ անձը կորցրել է անձնագիրը կամ նույնականացման քարտը և գրավոր դիմում է անձնագրային ծառայությանը (ընդ որում՝ կորած անձնագիրը անվավեր ճանաչելուց հետո տվյալները տեղադրվում են ՍԷԿՏ համակարգ)
2) երբ անձը դիմում է անձնագիրը կամ նույնականացման քարտը փոխանակելու համար և մինչ նորը ստանալը իրեն անհրաժեշտ է նշված ժամկետով ժամանակավոր վկայական:
Այն անձինք, ովքեր պլանավորել են ճամփորդել և ընտրության օրը իրենց անձնագիրը գտնվելու է դեսպանատանը, խորհուրդ է տրվում նախապես դիմել և ստանալ նույնականացման քարտ, քանի որ այն դեսպանատան կողմից չի պահանջվում և նույնականացման քարտով նույնպես անձը կարողանալու է մասնակցել քվեարկությանը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել