Աշխարհի շատ երկրներում երիտասարդ ու ծեր այրիները հաճախ են վտարանդի դառնում: Նրանք մերժված են իրենց իսկ հասարակության կողից, զրկված են հասարակ իրավունքներից ու վտարված իրենց ընտանիքներից: Շատ երկրներում ընդունված է, որ այրիներն անիծված են Աստծո կողմից, անհաջողություն են բերում ու այդ պատճառով նրանց իզոլացնում են:
Հնդկաստանում հարյուրավոր այրիներ, որոնց դուրս են հանել իրենց ընտանիքներից, ապրում են Վրինդավանի ինտերնատում, որտեղ նրանց սնունդ ու անհրաժեշտ պարագաներ են տալիս, ինչպես նաև օգնում են մասնագիտական գիտելիքներ ձեռք բերել:
Հնդկաստանում, երբ ամուսինը մահանում է, ընդունված է, որ կինը պետք է իրեն հեռու պահի բոլոր երկրային հաճույքներից, դադարի գունավոր շորեր կրել ու այլևս չհետևի իրեն: Որոշ շրջաններում կանանց թաղում են մահացած ամուսինների հետ միասին: