Картинки по запросу անձնագիրԻՐԱԶԵԿՈՒՄ

Եթե ընտրողների ցուցակներին ծանոթանալու ժամանակ պարզվում է, որ նախկին բնակիչները բնակության նոր վայր տեղափոխվելու կապակցությամբ չեն դիմել նոր բնակության վայրի հասցեով հաշվառվելու համար և մինչ այժմ մնացել են հաշվառման մեջ նախկին հասցեով, բնակելի տարածության սեփականատերը իրավասու է դիմում ներկայացնելու նրանց հաշվառումից հանելու համար:
Ընդ որում, եթե սեփականատերերը մի քանիսն են, մեկ սեփականատիրոջ դիմումը բավարար է ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով դրան ընթացք տալու համար:
Տեղեկացնում ենք նաև, որ դիմումը կարող է ներկայացվել նաև սեփականատիրոջ կողմից լիազորված անձի միջոցով:
Տվյալ դեպքում լիազորագրի համար նոտարական վավերացում չի պահանջվում. այն կարող է լինել հասարակ գրավոր ձևով:
Դիմումը պետք է ներկայացվի հաշվառման վայրի անձնագրային ծառայություն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել