Մայքլ Պարկես «Վիվալդիի կոնցերտը» 1991
Տարեց տղամարդը իր հասուն տղայի հետ գնացքում զբաղեցրին իրենց տեղերը: Երիտասարդը նստեց պատուհանի մոտ:
Հենց գնացքը շարժվեց, նա ձեռքը հանեց պատուհանից, որպեսզի զգա օդի հոսքը և հանկարծ ոգևորված գոռաց.
— Հայրիկ, տեսնում ես, բոլոր ծառերը շարժվում են դեպի հետ:
Տարեց տղամարդը ի պատասխան ժպտաց:
Երիտասարդի կողքին նստած էր մի ամուսնական զույգ: Նրանք մի փոքր զարմացած էի այդ երիտասարդի մանկական պահելաձևի վրա:
Հանկարծակի երիտասարդը նորից ոգևորված բացականչեց.
— Հայրիկ, տեսնում ես, լիճը և կենդանիները... ամպերը գնացքի հետ շարժվում են:
Ամուսնական զույգը զարմացած հետևում էր երիտասարդի տարօրինակ պահելակերպին, որի մեջ նրա հայրը, թվում էր, թե ոչ մի տարօրինակ բան չի գտնում:
Սկսեց անձրև տեղալ, և անձրևի կաթիլները թրջեցին երիտասարդի ձեռքը: Նա նորից լցվեց ուրախությամբ և փակեց աչքերը: Իսկ հետո բացականչեց.
— Հայրիկ, անձրև է գալիս, ջուրը հպվում է ինձ: Տեսնու՞մ ես, հայրիկ:
Ցանկանալով գոնե ինչ-որ բանով օգնել՝ նրանց հետ նստած ամուսնական զույգը հարցրեց տարեց տղամարդուն.
— Ինչու՞ Ձեր տղային մի որևէ հիվանդանոց չեք տանում, գոնե խորհրդատվության...
Տարեց տղամարդը պատասխանեց.
— Մենք հենց այնտեղից էլ վերադառնում ենք: Այսօր իմ տղան իր կյանքում առաջին անգամ տեսողություն է ձեռք բերել...