Ճապոնական մի հետազոտության համաձայն՝ նախաճաշին պաղպաղակ ուտելն ակտիվացնում է ուղեղի աշխատանքը: Այո՛, այո՛, ասես մանկության երազանքն իրականություն է դառնում, այնպես չէ՞:

Գիտնական Յոշիհիկո Կոգան՝ Տոկիոյի Կյորին համալսարանից, իր աշակերտներին պաղպաղակ է տալիս ուտելու, այնուհետև նրանց մի քանի մտավոր կարողությունները ստուգող առաջադրանքներ հանձնարարում համակարգչով: Համաձայն արդյունքների՝ այն աշակերտները, որոնք պաղպաղակ էին կերել առավոտյան, շատ ավելի լավ կատարեցին բոլոր առաջադրանքները, քան նրանք, ովքեր առհասարակ չէրն նախաճաշել կամ էլ միայն ջուր էին խմել:

Դե, այո՛, հիմա սկեպտիկները կասեն, որ նախաճաշելը՝ լինի դա պաղպաղակ, ձվածեղ, թե մի բաժակ խնձորի հյութ, առհասարակ օգտակար է և լավացնում է մտավոր ունակությունները: Այո՛, գուցե և նրանք ճիշտ լինեն, սակայն, անուամենայնիվ, կարելի է շաբաթական մեկ օր կամ անգամ 2 օր նախաճաշին պաղպաղակ ուտել:

Սա գրեթե նույնքան սենսացիոնալ է, որքան այն, որ մեկ գավաթ կարմիր գինին հավասարազոր է մարզասրահում անցկացրած մեկ ժամին:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել