Ֆիլինը պաշտպանել է Թուրքիայի շահերը նախընտրական շրջանում. ԹրամփYerkir.am-ը գրում է.
 ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի իմացել, որ ազգային անվտանգության գծով իր նախկին խորհրդականը պաշտպանում է Թուրքիայի շահերը: Այս մասին հայտարարել է Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Շոն Սփայսերը, փոխանցում է Gazeta.ru-ն՝ հղում անելով Reuters-ին:
 Մարտի 8-ին Associated Press-ը հայտնել է, որ Մայքլ Ֆիլինը խոստովանել է, որ աշխատել է որպես պաշտոնական Անկարայի շահերի լոբբիստ: Պարզվել, որ Ֆիլինը պաշտպանել է Թուրքիայի շահերը նախընտրական շրջանում` առնվազն  2016 թվականի օգոստոսից նոյեմբեր ընկած ժամանակահատվածում:
 Նաև հաղորդվել է, որ Մայքլ Ֆիլինը տեղեկատվություն է հավաքել քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի մասին, ում Թուրքիան մեղադրում է  2016 թվականի ամռանը հեղաշրջման փորձ կազմակերպելու համար:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել