Newmag-ը գրում է.Եթե Աբրահամ Մասլոուն ապրեր ﬔր թվային դարաշրջանում, նա ﬕգուցե ներառեր սոցիալական ցանցերում իդեալական անձնական էջ (profile) ունենալու կարիքը մարդկային այլ հիﬓարար կարիքների շարքում: Թվում է, թե այսօր սոցիալական մեդիայի բոլոր հարթակները մեզ ավելի ու ավելի շատ հնարավորություններ են տալիս՝ սիրո, պատկանելիության, ինքնագնահատականի բարձրացման մեր կարիքները բավարարելու համար: Ֆեյսբուքի և Թվիթերի «հավանելու» կոճակները մեզ սիրված զգալու հնարավորություն են ընձեռում, զանազան խմբերը և ֆորումները թվում է, թե բավարարում են պատկանելիության մեր կարիքը, իսկ հետևորդների ﬔծ քանակը շատերի համար ճանաչված և հարգված լինելու ծանրակշիռ չափանիշ է և նպաստում է իրենց ինքնագնահատականի բարձրացմանը:
Բայց հարց է առաջանում՝ արդյոք սոցիալական մեդիայի շնորհիվ մենք իրականում մեզ ավելի սիրված ենք զգում, արդյոք բավարարվում է պատկանելիության և գնահատված լինելու մեր կարիքը: Իսկ գուցե սա ﬕայն պատրանք է, որին այդքան ուզում ենք հավատալ․․․ Եթե այս երևույթը ավելի հանգամանալից դիտարկենք, ապա կարող ենք փաստել, որ վերջին շրջանում շատ մարդկանց կյանքում ﬕ նոր «հետաքրքիր ﬕտում» է ներմուծվել. այն է՝ ապացուցելու բոլորին՝ որքան իդեալական է իրենց կյանքը, որքան հաջողակ են իրենք, որքան երջանիկ են ինչ-որ մեկի հետ ընկերություն անելու կամ հարաբերություն ունենալու համար:
Նյութի աղբյուր՝ https://newmag.am/2017/sociallife/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



