Life.panorama.am-ը գրում է. Անի, նախ ուզում եմ հետաքրքրվել, թե ինչո՞վ եք այս շրջանում զբաղված, քանի որհանդիսատեսը Ձեզնից արդեն աշխատանքային նորության է սպասում:
- 2016-ի վերջն ինձ համար ակտիվ շրջան էր, քանի որ, ի ուրախություն ինձ, Հայաստնից հրավերները շատացան եւ ես Երեւանում լինելու հնարավորություն ավելի շատ ունեցա: 2017-ի սկիզբն էլ նույն ակտիությամբ փայելց, իսկ հիմա վերադարձել եմ Միացյալ նահանգներ եւ ինտենսիվ զբաղվում եմ իմ դպրոցի հարցերով: Հիմա նախապատրաստական աշխատանքներ են տարվում: Այնպես որ, հիմա հենց այդ նախապատրաստական աշխատանքներով զբաղված լինելու շրջան է, ինչի համար շատ ուրախ եմ, քանի որ այդ դպրոցի բացմանը շատ եմ սպասում:
Ձեզ անընդհատ երաժշտական նոր ոճերում կարող ենք տեսնել, հետաքրքիր է՝ հաջորդըի՞նչ ոճում եք պատկերացնում Ձեզ, որով կրկին կզարմացնեք Ձեր երկրպագուներին:
- Այո, ինքս էլ ինձ բազմաժանր երգչուհի եմ համարում: Ես ունեմ բազմաոճ երգեր, որոնց ամեն անգամ յուրովի եմ վերաբերվում: Հիմա մի երգ կա, որի երաժշտության հեղինակը Արամ Ավագյանն է, ում հետ առաջին անգամն եմ համագործակցում, իսկ խոսքերը գրել է Ավետ Բարսեղյանը: Աշխատում եմ այս երգի վրա, որի փակագծերը չեմ բացի ու կխոսեմ երգի պատրաստ լինելուց հետո միայն:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: