5. Արևը դեղին գույն  ունի

Եթե նայեք ցերեկվա արեգակին, ապա նրա գույնը դեղին կթվա Ձեզ, սակայն լույսը, որն իրականում այն տալիս է, սպիտակ է:

Երկրի մթնոլորտն է, որ, հայտնվելով Ձեր աչքերի և Արեգակի միջև, ստիպում է վերջինիս դեղին երևալ:

Գազերը բեկում են լույսը Ռայլեի անկանոնությամբ, ինչն էլ ստիպում է երկնքին կապույտ երևալ, իսկ մայրամուտին՝ նարնջագույն կամ կարմիր:

 4. Սահարան աշխարհում ամենամեծ անապատն է

Ոչ բոլոր անապատներն են տաք և ավազով լի: Դրանց գլխավոր հատկանիշները չորությունն ու անբարենպաստությունն են: Անտարկտիկան համապատասխանում է այս հատկանիշներին, քանի որ տարվա ընթացքում տեղումների քանակն ընդամենը երկու մատնաչափ է լինում, և այն ունի ցամաքային շատ քիչ կենդանիներ:

13,985,936 քկմ տարածքը, եթե համեմատենք Սահարայի 9,100,000 քկմ տարածքի հետ, ապա կարող ենք վստահաբար ասել, որ Աշխարհի ծայրամասը համեմատաբար շատ ավելի մեծ է:

 3. Չինական մեծ պատը մարդու կողմից կառուցված միակ շինությունն է, որը երևում է Տիեզերքից

Ոչ, այն մարդու կողմից կառուցված միակ շինությունը չէ, որը երևում է Տիեզերքից: Ամեն ինչ կախված է նրանից, թե ինչպես ենք հաշվարկում՝ Երկրից դուրս որտեղից է սկսվում Տիեզերքը:

Միջազգային տիեզերական կայանից 402 կմ վերևից նայելիս երևում են պատը և շատ ու շատ այլ կառույցներ: Իսկ ահա Լուսնից Դուք չեք կարող տեսնել ընդհանրապես ոչ մի բան, միայն քաղաքային աղոտ լույսեր:

 2. Կայծակը նույն տեղը երկրորդ անգամ չի հարվածում

Կայծակն, ընդհակառակը, կարող է երկու անգամ հարվածել: Որոշ վայրերում, ինչպիսին Նյու Յորքի երկնաքերերից մեկն է, կայծակը տարվա ընթացքում հարվածել է 100 անգամ:

1. Էվերեստն աշխարհում ամենաբարձր լեռն է

Աշխարհի ամենաբարձր լեռը, տեխնիկական հաշվարկով, Էվերեստը չէ:

Այն ամենաբարձրն է ծովի մակարդակից, բայց եթե խոսենք հենց լեռան սեփական բարձրության մասին, ապա ամենաբարձրը Հավայան կղզիներում գտնվող Մաունա Կեա գագաթն է:

Էվերեստը ծովի մակարդակից ունի 29.035 ոտնաչափ բարձրություն, իսկ Մաունա Կեան՝ ընդամենը 13,796: Սակայն վերջինս 19,700 ոտնաչափ բարձրություն ունի Խաղաղ օվկիանոսից հաշված: Դրա համարյա կեսն ընկղմված է ջրի տակ:

Այսպիսով՝ Մաունա Կեայի ընդհանուր բարձրությունը 33,500 ոտնաչափ է՝ մոտավորապես 1,6 կմ ավելի բարձր, քան Էվերեստինը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել