Մենք գիտենք, որ գրքին իր կազմով դատել հարկավոր չէ, սակայն կարծես թե ոչ բոլորն են այդպես մտածում:

Թագավոր, մահառաջա Ջայ Սին Հնդկաստանի նահանգ Ռաջաստանի Ալվար քաղաքում զբոսնում էր փողոցով, երբ պատահաբար կանգ առավ Rolls Royce-ի ավտոսրահի մոտ, որն այդ ժամանակներում չափազանց հայտնի էր: Նա ներս մտավ, սկսեց հարցեր տալ գների և մեքենայի հատկանիշների մասին: Գաղափար չունենալով, թե ով է իր զրուցակիցը, ավտոսրահի աշխատակիցը թագավորի հետ շատ կոպիտ խոսեց և անգամ դուրս վռնդեց նրան:

Սինը բարկացած էր և որոշեց պատժել աշխատակցին: Իր հյուրանոցային համար վերադառնալուն պես նա հրաման տվեց ավտոսրահ զանգահարել և այնուհետև պատվիրեց Հնդկաստան բերել 6 շքեղ Rolls Royce մեքենաներ: Երբ մեքենաներն Ալվար հասան, նա հրամայեց դրանք օգտագործել աղբը հավաքելու համար:

Նորությունն արագորեն տարածվեց ոչ միայն Հնդկաստանում, այլև ողջ աշխարհում: Այս իրադարձությունը մեծ հետք թողեց ավտոսրահի հեղինակության վրա, և նրանց եկամուտները կտրուկ նվազեցին ողջ աշխարհում:

Ընդունելով իրենց սխալը՝ ադմինիստրացիան Սինգին ներողության հեռագիր ուղարկեց և նրան լյուքս կարգի ևս 6 մեքենաներ նվիրեց: Մահառաջանն ընդունեց ներողությունը և հրամայեց դադարեցնել այդ մեքենաներով աղբահավաքությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել