59 ամյա Սթիվեն Սլիվենը Նյու Մեքսիկո նահանգում միայնակ խցում անցկացրեց 2 տարի միայն այն պատճառով, որ նրան պարզապես մոռացել էին այնտեղ: Բանտարկյալը երկու տարի զրկված է եղել գրեթե ամեն ինչից ու ստիպված է եղել կրծոտել եղունքներն ու ինքն իր մատներով հեռացնել փչացած ատամները:
Ամերիկացուն ձերբակալել էին 2005-ին հարբած վիճակում մեքենա վարելու համար: Հետաքննությանը սպասելիս Սթիվենը 22 ամիս ստիպված եղավ խցում անցկացնել:
NBC News-ի տվյալներով գտնվելով խցում առանց ցնցուղի և հիգենայի պահպանման միջոցների Սթիվենի օրգանիզմը անասելի վնասներ է կրել: Նրա ոտքի եղունգներն այնքան էին երկարել, որ պտտվում էին ոտքերի շուրջը, իսկ մարմնի վրա սանիտարահիգենիկ պայմանների բացակայության պատճառով սնկեր էին հայտնվել:
Նա ստիպված էր ինքն իր մատներով հանել իր՝ չլվանալու պատճառով հոտած ատամները, որովհետև նրան արգելում էին ատամնաբույժի դիմել: Օգնության բոլոր ճիչերը պահակները մերժում էին, քանի որ գտնում էին, որ միայն սնունդը նրան շատ էլ է:
Բայց ամենածանր հիվանդությունը, որ Սթիվենը վաստակել է, թոքերի քաղցկեղն է: Իսկ հոգեկան շեղումների մասին խոսելն արդեն իսկ ավելորդ է:
Դատ այդպես էլ չեղավ: Նա նույնիսկ դատավորին չտեսավ: իսկ միայնակ խուց նրան տեղափոխել էին իբր թե, որ նա ինքնասպանության հակումներ է ունեցել:
Նրանց արդարացրեցին և բաց թողեցին:
Իր տանջանքների համար նա կսատա ԱՄՆ-ի բանտարկյալների պատմության մեջ ամենամեծ փոխհատուցումը՝ 15,5 մլն դոլլար: Բայց Սլիվենի խոսքերով հարցը գումարը չէր: Միևնույն է ինքը շուտով մեռնելու է:Խնդիրը հանրության ուշադրությունը հրավիրելն էր: