Ավստրիայում չեղյալ է համարվել թուրք քաղաքական գործիչների մասնակցությամբ 4 հանդիպում: Այս մասին հայտնում է Reuters-ը:
 Ավստրիական Լինց քաղաքի ոստիկանության խոսնակն ասել է, որ միջոցառման վայրի սեփականատերը չեղյալ է համարել միջոցառումը, որին մասնակցելու էր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կուսակցական ընկերը:
 Հոերբրանց քաղաքում չեղյալ էր համարվել մեկ այլ միջոցառում, որին մասնակցելու էր Թուրքիայի նախկին նախարարը, քանի որ կազմակերպիչներն այն կեղծել էին` հայտարարելով, թե տեղի է ունենալու գրքի շնորհանդես:
 Մեկ այլ միջոցառում էլ չեղարկվել էր Հերցոգենբուրգ քաղաքում, որտեղի հյուրանոցի խոսնակը հայտնել է, որ չեղյալ է համարվել մարտի 12-ին նախատեսված հանդիպումը:
 Ավելի վաղ Ավստրիայի ներքին գործերի նախարարը հայտարարել էր, որ ցանկանում է ընդունել օրենք, որն արգելելու է օտարերկրացի պաշտոնյաների ելույթներն իրենց երկրում, եթե դա կարող է սպառնալիք դառնալ մարդու իրավունքների կամ հասարակական կարգի համար: Օրենքը խորհրդարան դեռևս չի ներկայացվել:

 Եվրոպական մի շարք երկրներում՝ Գերմանիայում, Նիդերլանդներում, Շվեյցարիայում, արդեն արգելել են թուրք քաղաքական գործիչների ելույթները, որոնք պետք է իրականացվեին երկրում նախատեսվող սահմանադրական հանրաքվեի քարոզարշավի շրջանակում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել