Նյու Յորքի քաղաքային իշխանությունների անանուն աղբյուրը լրատվամիջոցներին հայտնել է ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինի մահվան պատճառը: Associated Press գործակալությանն անանուն աղբյուրն ասել է, որ դիվանագետը մահացել է սրտի կաթվածից:
 Նյու Յորքի դատաբժշկական փորձաքննության գրասենյակը, հիշատակելով դիվանագիտական արարողակարգը, հայտարարել էր, որ չի հրապարակայնացնելու Չուրկինի մահվան պատճառը:
 Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան դիմել էր ամերիկյան կողմին` պնդելով, որ ողջ տեղեկատվությունն այս հարցով փոխանցվի պաշտոնական ուղիներով` խուսափելով ԶԼՄ-ներում հնարավոր շահարկումներից:
 Վիտալի Չուրկինը մահացել է 2017 թվականի փետրվարի 20-ին` 65 տարին լրանալուց մեկ օր առաջ: Նա ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցչի պաշտոնը զբաղեցնում է գրեթե 10 տարի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել