Մեր կյանքում պատահում են բազմաթիվ իրավիճակներ, որոնցում պահանջվում է չափազանց հանգիստ և ինքնավստահ լինել։ Այդպիսի իրավիճակներից են աշխատանքի հարցազրույցները, ելույթները, կարևոր հանդիպումները և այլն։ Այդ հանդիպումների բավականաչափ ինքնավստահ լինելը ամեահեշտ գործերից չէ, սակայն, բարեբախտաբար, կան մի շարք մեթոդներ, որոնց օգնությամբ կարելի է արագ ավելացնել ինքնավստահությունը և հաղթահարել վախը։

BlogNews-ը գտել է այդպիսի 3 մեթոդ, որոնք գիտականորեն հաստատվել են Հարվարդի համալսարանի հոգեբանների կողմից

1. Ընդունեք նվաճողի դիրք և այդպես կանգնեք 2-3 րոպե


«TED»-ի համար պատրաստած իր հանրաճանաչ ելույթում Ամի Քուդին, ով Հարվարդի համալսարանի սոցիալական հոգեբաններից է, խոսում է մարմնի լեզվի և ինքնավստահության փոխկապակցվածության մասին։ Հոգեբանը խորհուրդ է տալիս «հզոր կեցվածք» ընդունել բարդ առաջադրանքներից առաջ։ Սակայն այդպես կարելի է անել նաև ամեն առավոտ՝ արթնանալուց անմիջապես հետո։

Այդ դիրքը անվանվում է սուպերհերոսի դիրք և պատկերված է նկարում։ Պետք է կանգնել այնպես, կարծեթ թե օլիմպիական չեմպիոն եք, ով սպասում է մեդալի հանձնմանը։

Փորձերը ցույց են տալիս, որ այս մեթոդը կիրառող մարդիկ ավելի մեծ հաջողությունների են հասնում։ Հիշեք, որ մարմնի լեզուն ոչ միայն ազդում է մեր անձի մասին ուրիշների կարծիքների, այլև հենց մեր կարծիքի վրա։

2. Պատկերացրեք Ձեր անձն ապագայում


Ձեր ապագայի հստակ և պայծառ պատկերացումը օգնում է ազատվել ձախողվելու վախից։ Հալ Հերշֆիլդը, ով մարքեթինգային տեխնոլոգիաներ է դասավանդում Նյու Յորքի համալսարանում, առաջարկել էր իր ուսումնասիրության մասնակիցներին պատկերացնել, թե ինչ կլինի իրենց հետ հարցումից 10 տարի անց։ Դրանից հետո մասնակիցների մի մասին Հերշֆիլդը ցույց է տվել իրենց «տարեց» նկարները և բոլորին առաջարկել ներդրումներ անել նորարար գաղափարների մեջ։ Այն մասնակիցները, ովքեր տեսել էին իրենց «տարեց» կերպարները, 2 անգամ ավելի մեծ հավանականությամբ արել են այդ ներդրումները։ Պարզվում է, որ երբ մենք տեսնում ենք մեր ապագան և այն հստակ կերպով պատկերացնում ենք, ապա ձգտում ենք հնարավորինս շուտ այդ ամենը կյանքի կոչել՝ ավելի որոշիչ և վստահ գործելով։

3. Շնորհակալություն հայտնեք Ձեր կյանքից


Սա ևս մեկ մեթոդ է հաջողության հասնելու նոր հորիզոններ բացելու համար։ Սկսնակ բիզնես մարզիչ և միայնակ մայր Ջեն Սքալիան ծանր օրեր էր ապրում, քանի որ կորցրել էր աշխատանքը, ամուսնալուծվել էր և մեծ պարտքեր էր կուտակել։ Խնդիրները լուծելու համար նա որոշեց ներդրում կատարել սեփական անձի զարգացման մեջ և այդ ծրագրի շրջանակներում մի քանի օնլայն դասընթացներ անցնել ու ամեն օր որոշ գործողություններ կատարել։ Այդ ամենը օգնեց նրան մոտ կես միլիոն դոլարով ավելացնել իր բիզնես թրեյնինգներից եկող եկամուտը։

«Առաջին գործողությունը, որ ամեն օր անում եմ, կյանքից շնորհակալություն հայտնելն է։ Ամեն գիշեր՝ քնելուց առաջ, ես հիշում են այն բոլոր հիանալի բաները, որոնք պատահել են ինձ հետ կյանքիս ընթացքում։ Հաջորդ քայլով ես սկսեցի շնորհակալություն հայտնել նաև այն բաների համար, որոնք դեռևս իմը չեն, սակայն որոնց հասնելու համար ես աշխատում եմ»,- ասում է Ջենը։

Այս ամենի աշխատանքը չափազանց պարզ է՝ մեր ենթագիտակցությանը կարելի է խաբել։ Նմանատիպ գործողությունները ստիպում են մեզ հավատալ սեփական ուժերին և հաջողության ախուսափելիությանը, և մենք վերջիվերջո հասնում ենք մեր ուզածին։ Երբ մենք շնորհակալություն ենք հայտնում որևէ բանի համար, լցվում ենք դրական էներգիայով և սկսում էլ ավելի լավ աշխատել՝ բաղձալի արդյունքին հասնելու համար։

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել