Armtimes.com-ը գրում է.«Մի քանի շաբաթ առաջ ստորագրվեց հայ-ռուսական համատեղ խմբավորումների ստեղծման մասին համաձայնագիր եւ Հայաստանում 102-րդ ռազմական բազան հանդիսանում է լուրջ պատասխան տարածաշրջանում Թուրքիայի հնարավոր սպառնալիքներին», - այսօր նման հայտարարություն արեց Հայաստանի Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը՝ «Վալդայ» բանավեճի միջազգային ակումբի երեւանյան նստաշրջանում՝ անդրադառնալով ռուս-թուրքական ջերմացող հարաբերություններին եւ դրանց հնարավոր ազդեցությանը Հայաստանի վրա:
Ըստ Սարգսյանի՝ եթե Ռուսաստանին հաջողվի ունենալ հասկանալի, թափանցիկ, կանխատեսելի Թուրքիա, ապա դա կարող է բխել նաեւ Հայաստանի շահերից։
«Փոփոխությունների ժամանակը. անկանխատեսելիությունը գլոբալ դարաշրջանում» թեմայով «Վալդայ» միջազգային բանավեճի ակումբի արտագնա նիստին Սարգսյանը խոսեց Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի հանրապետության միջեւ հակամարտության մասին՝ նշելով, որ շփման գծում հայկական կողմի համար հիմքերի հիմքն է 1994 թ. զինադադարի պահպանումը։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։
Նյութի աղբյուր՝ http://www.armtimes.com/hy/article/106952
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



