Newmag-ը գրում է.
Երբ հայտնի դարձավ Brexit-ի հանրաքվեի արդյունքը, շատերը տոնում էին, միլիոնավորները` հուսալքվում: Brexit-ից հիասթափված բրիտանացիները հիմնականում երիտասարդ և լավ կրթված անձիք էին:
Բազում երիտասարդներ հուսալքված էին, ի տարբերություն Brexit-ի կողմնակից տարեց քվեարկողների: Ի վերջո, այդ երիտասարդները պետք է ստեղծեն իրենց կարիերան ավելի նեղ շրջանակում:18-24 տարեկան անձանց 72% միանշանակ կողմ էր, որ Մեծ Բրիտանիան շարունակի մնալ Եվրամիության կազմում: Մի երիտասարդ բրիտանացու գրառումը Twitter-ում ամեն ինչ ասում է. «Այսօր ավագ սերունդն իր ձայնը տվեց հանուն երիտասարդ սերնդի ապագայի ջախջախման: Ես վախեցած եմ»:
Brexit-ի երիտասարդությունը կամ միլենիալները կամ, ինչպես ասում են, Y սերունդը, ովքեր ծնվել են1980-1995 թթ. ընթացքում, լրջորեն մտահոգված են իրենց ապագայի և ամբողջ աշխարհի համար:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։



