collageWnews.am-ը գրում է.
Wnews.am-ի Fashion զրույց խորագրի հյուրն այս անգամ երգչուհի Արևիկ Ալավերդյանն է: Փոխվե՞լ է արդյոք Արևիկի ոճը մայրանալուց հետո, ինչպե՞ս է վերաբերում ամուսինը նրա fashion էքսպերիմենտներին, այս և այլ թեմաների շուրջ խոսել ենք ոճային մայրիկի հետ:
Фото Arevik Alaverdyan Shahbazyan.
– Ե՞րբ առաջին անգամ հետաքրքրվեցիր նորաձևությամբ և որքանո՞վ է այն կարևոր քեզ համար:
-Կարծում եմ նորաձևության հանդեպ սերը իմ մեջ ի ծնե է, որովհետև հիշում եմ դեռ շատ փոքր էի և սիրում էի  մայրիկիս հագուստները կրել ու ցուցադրել ծնողներիս: Կարծում եմ՝ ոճի և ճաշակի զգացումը շուտ ձևավորվեց իմ մեջ և որոշեցի , որ պետք է դառնամ մոդելավորող: Երազանք էր դա, որ այդպես էլ չիրականացավ: Ընտրեցի երգարվեստը: Ինձ համար այդքան էլ կարևոր չէ նորաձևությունը, որքան ոճը: Ինչպես ասում են՝ նորաձևությունը ժամանակավոր է, ոճն՝ անմահ:
– Ոճդ ինչպե՞ս կբնութագրես, ինչի՞ց ես ոգեշնչվում կերպարներդ ստեղծելիս:
Սիրում եմ համադրել տարբեր ոճեր, գիտեմ ինչն է իմը, ինչն է ինձ սազում, ինչը՝ ոչ: Առօրյա հագուստը պետք է լինի հարմարավետ, բայց ոճային: Ոգեշնչման աղբյուրներ շատ ունեմ:  Շատ դիզայներներից եմ ոգեշնչվում:
Фото Arevik Alaverdyan Shahbazyan.
Ովքե՞ր են քո ֆավորիտ դիզայներները:
-Շատ կան, չեմ կարող նշել մեկը, որ ամենասիրելին է՝Michael Kors , StellaMcCartney, Victoria Beckham, Balmain…այսպես կարող եմ շատ երկար թվարկել:
Որտեղի՞ց ես սիրում գնումներ կատարել:
-Փարիզից միանշանակ։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել