Image result for flyktingläger kenyaՄարդասիրական ճգնաժամը 4 երկրներում՝ Եմենում, Նիգերիայում, Սոմալիում և Հարավային Սուդանում, դարձել է ամենազգալին՝ 1945 թվականին ՄԱԿ-ի ստեղծման պահից ի վեր։ Ինչպես փոխանցում է TASS գործակալությունը, այդ մասին հայտնել է մարդասիրական հարցերով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ստիվեն Օ՝Բրայենը համաշխարհային կազմակերպության Անվտանգության խորհրդի նիստում։

Նրա խոսքով՝ աշխարհը գտնվում է պատմության ամենակրիտիկական փուլում։ «Ներկայում 4 երկրներում ավելի քան 20 մլն մարդու սպառնում է սովը։ Առանց հավաքական և համակարգված գլոբալ ջանքերի՝ մարդիկ պարզապես կմահանան սովից, շատ ուրիշներ կտառապեն ու կմահանան հիվանդություններից»,-ասել է նա։

Օ՝Բրայենը հայտարարել է, որ եթե միջազգային հանրությունն անուշադրության մատնի տեղի ունեցողը, ապա մոլորակին սպառնում է փախստականների նոր ալիք, ինչը կարող է հղի լինել ամբողջական տարածաշրջաններում էլ ավելի մեծ անկայունության ի հայտ գալով։

Օ՝Բրայենը հայտարարել է, որ համաշխարհային կազմակերպությունն ունի վերոնշյալ երկրներում մարդասիրական գործողությունների անցկացման պլան, որի իրագործման համար առաջիկա 5 ամսում անհրաժեշտ է 4.4 մլրդ դոլար։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել