ԱՄՆ պաշտպանության նախարար Ջեյմս Մեթիսը հայտարարել է, որ գործակալության աշխատակիցները, որոնք բռնվել են աշխատակցուհիների մերկ լուսանկարների փոխանակման մեջ, խաթարում են մարդկային հիմնական արժեքները, հայտնում է Reuters-ը: Գերատեսչության ղեկավարը նաև կոչ է արել հետաքննել այդ դեպքերը:
«Պաշտպանության նախարարությունում մեկը մյուսի նկատմամբ գործընկերների գռեհկությունը և անմարդկայնությունը անընդունելի է և հակասում է համախմբվածության սկզբունքին»,- ասել է նա:
Նշվում է, որ ծովային հետևակի զինվորները Facebook-ում ենթադրաբար ստեղծել են խումբ, որտեղ փոխանակել են ամերիկյան զինված ուժերի աշխատակցուհիների մերկ լուսանկարները, դրանք ուղեկցելով անվայել մեկնաբանություններով:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



