168.am-ը գրում է.

Թուրքիայում դադարել են ընդունել Ղրիմից դուրս եկող նավերը։ Անգամ թուրքական շոգենավերը, որոնք ժամանում են Սևաստոպոլից, չեն կարողանում կայանել Զոնգուլդակ նավահանգստում, հայտնում է korrespondent.net-ը։

Hürriyet-ին տված հարցազրույցում Selin Global լոգիստիկական ընկերության ղեկավար Արզիգյուլ Կայմակչին այդ իրավիճակը բացատրել է նրանով, որ նավերը ժամանել են Ղրիմից։

«Դա շատ մեծ խնդիր է, քանի որ ողջ բեռը մենք պարտավոր ենք հետ ուղարկել»,- ասել է նա։
Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել էր, որ Անկարան անփոփոխ դիրքորոշում ունի Ղրիմի կարգավիճակի վերաբերյալ՝ որպես ուկրաինական տարածք։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել