Ստամբուլում ուղղաթիռ է վթարվել. Զոհերի թվում 4 ռուսաստանցի կաPanARMENIAN.Net-ը գրում է.

Ստամբուլում ուղղաթիռ է կործանվել, այն վայր է ընկել ավտոմայրուղու վրա: Աղետը տեղի է ունեցել 12:20-ին (Երևանի ժամանակով)՝ թռիչքից 5-6 րոպե անց:

Ուղղաթիռում 7 անձ է եղել, որից 2-ը՝ օդաչու: Առնվազն 5 զոհ կա: ՌԴ ԱԳՆ-ն հաստատել է, որ զոհվածներից 4-ը ռուսաստանցի է: Այդ մասին ասվում է ՌԴ ԱԳՆ ճգնաժամաիրավիճակային դեպարտամենտի հաղորդագրության մեջ:

Ստամբուլի Բյույուկչենե շրջանի թաղապետարանի ղեկավար Հասան Աքգյունը հայտնել է, որ ենթադրաբար աղետի պատճառ է դարձել թանձր մառախուղը, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Ուղղաթիռը պատկանում էր Eczacibasi ընկերությունների խմբին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել