Նույնն են նմանները, նույնն էին խորհրդային տարիներին, նույնն էին նախկինում ևս՝ թամահկոտ, անթասիբ, քծնվող, վիզ ծռող, ցանկացածի հետույքը համբուրող «մեծապատիվ մուրացկանները»…
Եկեղեցու բացման «խնջույքի» սեղանի շուրջ գրեթե բոլորն ընտիր հագած, սակայն թալանում, տոպրակներն ու գրպաններն էին լցնում ուտելիքները՝ ինչ կարողանում էին, ինչ ընկներ ձեռքները…Բերանով աղալուց և որկորները լցնելուց հետո… Հայկական շուստրիությամբ, աներեսությամբ…
Հիմա էլ թեկնածուներից որոշներին հանդիպում են հիմար, ժպտալից, քծնալեցուն պնդերեսությամբ, խեղճի տեսքով՝ ողորմության, մի բան թռցնելու, կպցնելու ակնկալիքով…
Իսկ բարեգործությունը մասսայական չեն անում, այն պետք է լինի անշահախնդիր ու աննկատ, առանց գովազդվելու և նկարվելու, առանց ապագա հերթական ֆիլմի սցենարի, առանց ընտրական ակնկալիքների…
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/robert.melkonyan.9/posts/989921367805181?notif_t=close_friend_activity¬if_id=1489125915889716
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել