Wnews.am-ը գրում է.
Wnews.am-ը շարունակում է ներկայացնել հայտնիների գեղեցկության գաղտնիքները։ Այս անգամ իր գեղեցկության եւ գրավչության գաղտնիքների մասին Wnews.am-ին պատմել է դերասանուհի Մարիամ Մելիքյանը, ում արտաքինը հաճախ է քննարկումների առիթ հանդիսանում։
-Ըստ Ձեզ, որո՞նք են կանացի գրավչության 5 գլխավոր բաղադրչիները։
-Կնոջ գրավչության գլխավոր բաղադրիչը նրա ինտելեկտն է, խնամված եւ կանացի լինելը։
-Ո՞րն է Ձեր գրավչության գաղտնիքը:
-Կարծում եմ՝ անմիջականությունս։
-Կա՞ արտաքինում ինչ որ բան, որ կուզենայիք փոխել:
-Աստծուց շնորհակալ եմ իմ արտաքինի համար, բայց յուրաքանչյուր մարդ ձգտում է ավելի կատարելագործվել, ես նույնպես բացառություն չեմ։
-Մեր օրերում գեղեցկությունը բավականին հասանելի է դարձել պլաստիկ վիրահատությունների միջոցով։ Դուք պլաստիկ վիրահատության դիմե՞լ եք, ինչպե՞ս եք վերաբերվում դրանց։
-Ինչու չէ, եթե հնարավորություն կա ավելի գեղեցկանալու եւ ուղղելու որոշ թերություններ հարկ եղած դեպքում, ապա նորմալ եմ նայում դրան։ Ես ոչ մի պլաստիկ վիրահատության չեմ դիմել, պարզապես մի փոքր ուղղել եմ շրթունքներիս ձեւը։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ