Սիրուշո - Մշտապես այս ոճային երգչուհին աչքի է ընկնում իր հագուստների հետ գեղեցիկ ու ոճային աքսեսուարներ համադրելու ունակությամբ: Գլխարկներ, ակնոցներ, ժամացույցներ. այս աքսեսուրաները, կարծես, երգչուհու առօրյայի անբաժանելի մասը լինեն:
Նազենի Հովհաննիսյան - Դերասանուհի, ով մշտապես գտնվում է մարդկանց ուշադրության կենտրոնում ոչ միայն իր գեղեցկության, այլ նաև հագուստների և աքսեսուարների ճիշտ ընտրությամբ:
Աստղիկ Սաֆարյան -Երգչուհի, ով հայկական շոու-բիզնեսում առանձնանում է իր յուրահատուկ ոճով: Գլխարկներ, ակնոցներ, յուրահատուկ շղթաներ ու ականջօղեր. դրանք այն աքսեսուարներն են, որոնք մշտապես առկա են երգչուհու լուսանկարներում: Շատերը կհավանեն Աստղիկ Սաֆարյանի յուրահատուկ ոճը:
Ջուս - երգչուհի, ով մշտապես բոլորի ուշադրության կենտրոնում է` շնորհիվ իր տարբերվող ոճի: Ջուսն այն երգչուհիներից է, ով առանց կաշկանդվելու ներկայացնում է իր սեփական, գուցե մի քիչ խենթ ոճը, հագուստների հետ համադրելով համապատասխան աքսեսուարներ:
Լիլիթ Հովհաննիսյան - երգչուհի, ով, կարող ենք ասել, ոճ է թելադրում շատ ու շատ աղջիկների: Ակնոցները և ժամացույցները, երևի թե, Լիլիթ Հովհաննիսյանի անբաժան աքսեսուարներն են:
Զարուհի Բաբայան - երգչուհի, ում կրած աքսեսուարները աչքի է ընկնում նրանով, որ դրանք բավականին զուսպ են ու նուրբ ընտրված:
Արմինկայի աքսեսուարների մեջ աչքի են ընկնում տարբեր ոճի ու ձևի գլխարկներ, ակնոցներ, գլխաշորեր:
Երբ Սոֆի Մխեյանը դեռ նորեկ էր հայկական շոու-բիզնեսում, նա աչքի էր ընկնում իր սպորտային ոճով, այժմ երգչուհին, կարծես նախընտրում է ավելի կանացի կերպարներ: Նրա աքսեսուարներում գերիշխում են թևնոցները, գեղեցիկ վզնոցներ և այլն:
Եվ վերջում`
Խորհուրդներ ոճաբանից.
• Երբեք մի ընտրեք այնպիսի աքսեսուարներ, որոնք հասարակ են դարձնում ձեր զգեստը, էժանագին են կամ սեզոնային:
• Այն կանայք և աղջիկները, ովքեր ունեն մարմնի մեծ չափեր, պետք է օգտագործեն առավել նուրբ և ոչ մեծ զարդեր՝ առանց զգալի ճոխությունների: Մեծ և չափից շատ ճոխ զարդերը տգեղություն և կոպտություն կհաղորդեն ձեր կերպարին:
• Աքսեսուարներն ընտրելիս պետք է հաշվի առնել այն հանգամանքը, թե ո՞ւր եք գնում:
• Աքսեսուար ընտրելիս հաշվի առեք ձեր հասակն ու տարիքը: