Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգն ու նրա կինը՝ Պրիսցիլլա Չանը, ծնող կդառնան երկրորդ անգամ։ Այս մասին գրել է Ցուկերբերգն իր ֆեյսբուքյան էջում։
«Պրիսցիլլան և ես ուրախ ենք հայտնելու, որ սպասում ենք ևս մեկ դստեր ծննդյան»,-գրել է 32-ամյա Ցուկերբերգը։
Նրա խոսքով՝ առաջին ծանր հղիությունից հետո ամուսինները վստահ չեն եղել, թե իրենց կհաջողվի՞ ևս մեկ երեխա ունենալ։
«Երբ մենք իմացանք, որ Պրիսցիլլան կրկին հղի է, մենք, առաջին հերթին, հույս ունեինք, որ երեխան առողջ կլինի։ Իմ հաջորդ հույսն այն էր, որ նա աղջիկ կլինի։ Ես չեմ կարող մտածել ավելի մեծ նվերի մասին, քան Մաքսի համար քույրն է»,-նշել է սոցցանցի հիմնադիրը։
Ցուկերբերգը հավելել է, որ ինչն ու Չանը մեծացել են քույրերի շրջապատում։ «Մենք լավ մադիկ ենք դարձել՝ շնորհիվ մեր կյանքում ուժեղ կանանց՝ քույրերի, մայրերի և ընկերուհիների։ Մենք կներդնենք բոլոր ջանքերը՝ մեծացնելու ևս մեկ ուժեղ կին»,-ասել է նա։