Գերմանացի արդյունաբերող Օսկար Շինդլերի ցուցակի յոթ բաղադրիչներից մեկը ԱՄՆ-ում հանված է աճուրդի, հայտնում է The Guardian-ը: Շինդլերը հոլոքոստի ժամանակ փրկել է 1200 հրեայի: Սպասվում է, որ փաստաթուղթը կվաճառվի ավելի քան 2.4 միլիոն դոլարով:

Նշվում է, որ 1945 թվականի ապրիլի 18-ին կազմված 14 էջանոց ցուցակը պարունակում է 801 հրեայի անուն, որոնք նացիստական Գերմանիայի կողմից օկուպացված Լեհաստանից ուղարկվել են Չեխոսլովակիա` Շինդլերի ֆաբրիկա:

2016 թվականին հաղորդվել է, որ Չեխիայի մշակույթի նախարարությունը Օսկար Շինդլերի ֆաբրիկան հայտարարել է մշակույթի հուշարձան:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել