Հայաստանի հավաքականի և հունական «Քսանթիի» կիսապաշտպան Մարկոս Պիզզելլին, ով նախկինում է հանդես է եկել «Կրասնոդարում» և «Կուբանում», հարցազրույց է տվել «Матч ТВ»-ին:
- Ինչպե՞ս ճիշտ արտասանել ձեր ազգանունը:
- Ամեն տեղ տարբեր կերպ են արտասանում, բայց բրազիլերեն՝ Պիզզելլի: Ազգանունս կապված է հայրական կողմից իտալական արմատներիս հետ: Իտալացիներն այնտեղ արդեն շատ հին մարդիկ են: Ես ոչ-մի կապ չունեմ նրանց հետ:
- Դուք Սան Պաուլուին մոտ գտնվող արվարձանից եք: 90-ական թվականներին վտանգավոր չէ՞ր այնտեղ:
- Ես ծնվել եմ Պիրասիկաբեում, իսկ մեծացել եմ ոչ շատ հեռու, Սան-Կարլուշ քաղաքում, որն այդքան էլ մեծ չէ: Այնտեղ ետնախորշեր չկար, բայց ես ետնախորշերից շատ ֆուտբոլիստների եմ ճանաչում: Եվ նույնպես առընչվել եմ կրիմինալի հետ, հավատացեք:
Այն ապրում է ոչ միայն գետնախորշերում: Կրիմինալը վերաբերում է բոլոր բրազիլացի ֆուտբոլիստներին: Ինչ-որ մեկին թալանում են, ինչ-որ մեկի ազգականները տառապում են, ինչ-որ մեկը զոհ է դառնում: Իսկ որոշ ֆուտբոլիստներ, ովքեր չեն կարողանում լավ պայմանագիր ստորագրել, իրենք են դառնում հանցագործներ: Ինձ ծանոթ տղաներից մեկը սկսեց տներ թալանել և հայտնվեց բանտում:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: