Շվեյցարական ԶԼՄ-ների տվյալներով Շվեյցարիայում Թուրքիայի դեսպանի փոխանորդ Վոլկան Քարագոզը խնդրագիր է ներկայացրել իրեն ապաստան տրամադրելու վերաբերյալ: Այդ մասին հայտնում է BBC-ն:
Շվեյցարիայի իշխանությունները հավաստիացնում են, որ պետական հեղաշրջման փորձից հետո Թուրքիայի 408 քաղաքացիներ, որոնց թվում կային դիվանագիտական անձնագրեր ունեցողներ, ապաստան են փնտրել:
Ավելի վաղ ասվել էր, որ Գերմանիան թուրք դիվանագետներից և նրանց հարազատներից ապաստանի 136 խնդրագիր է ստացել:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել