Panorama.am-ը գրում է.

«Հնարավոր համարո՞ւմ եք ինչ-որ հանգամանքներում  այս կուսակցության օգտին քվեարկելը կա սկզբունքորեն բացառում եք նման հնարավորությունը»: Հասարակական կարծիքի ուսումնասիրության համառուսաստանյան  կենտրոնը (ВЦИОМ)  փետրվարի 22-26 –ը Հայաստանում անցկացրած սոցհարցման շրջանակում  նման հարցով դիմել է 1600 քաղաքու:

Հարցվածների 69 տոկոսը հնարավոր համարել է իր ձայնը տա «Ծառուկյան» դաշինքի օգտին, 24-ը՝ հնարավոր չի համարել, 49 տոկոսը հնարավոր համարել է ՀՀԿ-ի օգտին, 44 տոկոսը՝ հնարավոր չի համարել, 67  տոկոսը իր ձայնը չի տա «Ելք»-ին, 70-ական տոկոսը՝ «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքին, ՀՅԴ-ին, 72 տոկոսը՝ Կոնգրես-ՀԺԿ դաշինքին, 74 տոկոսը՝ «Ազատ դեմոկրատներ» կուսակցությանը, 75-ական տոկոս՝ Կոմկուսին, «Հայկական վերածնունդ» կուսակցությանը:

Հարցման արդյունքները լրագրողներին ներկայացրեց Հասարակական կարծիքի ուսումնասիրության համառուսաստանյան  կենտրոնի գլխավոր տնօրեն Վալերի Ֆյոդորովը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել