ՀՀ կառավարության 2017թ. ծրագրում սահմանվել է 2017 թվականից սկսած մսի իրացման և գնման գործընթացում պարտադիր սպանդանոցային մորթի փուլային անցում՝ մինչև 2021 թվականն ամբողջովին սպանդանոցային մորթի անցնելու նպատակով: Նշված կետի կատարումն ապահովելու համար անհրաժեշտ է սահմանել պարտադիր սպանդանոցային մորթի կիրառման ոլորտները և ժամանակացույցը:
Կիրառման ոլորտները սահմանվել են՝ հաշվի առնելով այդ ոլորտների կարևորությունը՝ պետական գնումներով սպանդանոցային ծագման մսի ձեռքբերում, տեղական սպանդանոցային ծագման մսամթերքի արտադրություն, հանրային սննդի կազմակերպում, տեղական սպանդանոցային ծագման մսի արտահանում, տեղական սպանդանոցային ծագման մսի մանրածախ շուկա, տեղական սպանդանոցային ծագման մսի մեծածախ շուկա: Հարցի կարգավորումը ներառված է կառավարության մարտի 9-ի նիստի օրակարգ: